«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

ՔՊ իշխանության դեմքը սուտն է

ՔՊ իշխանության դեմքը սուտն է
12.10.2026 | 10:49

Ամենուր գովք է, ցինիկ ինքնագովազդ և խաբեբայություն։ Օրինա՞կ է պետք, խնդրե՛մ։
Պապիկյան անունով մեկն այսօր հայտարարում է, թե բանակային բոլոր դիրքերում զինվորները լողանալու հնարավորություն ունեն։ Ես չեմ հավատում։ Իսկ այդ սուտը հորինողին խորհուրդ եմ տալիս գոնե այնպիսի բան տարածել, որը հնարավոր չլինի անմիջապես ստուգել։ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները հատ առ հատ գիտեն, որ նախարարը պարզապես ստում է։
Ստի կյանքը կարճ է և ամոթալի։ Դիրքերում ու վարժական հավաքներում գտնվող տասնյակ հազարավոր քաղաքացիներն իրենց աչքերով են տեսել ու տեսնում իրականությունը։ Նման հայտարարություններ անողները մոռանում են, որ առաջնագիծն ու վարժարանները ֆեյսբուքյան էջ չեն, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել։
Զինվորի հաշվին PR անողների կողմից սեփական անգործությունն ու բացթողումները լաքապատ հայտարարություններով կոծկելը ոչ այլ ինչ է, քան հարգանքի կատարյալ բացակայություն բանակի և զինծառայողի նկատմամբ: Փոխանակ իրական խնդիրները լուծելու և կենցաղը բարելավելու՝ իշխանությունը զբաղված է ինքնագովազդով՝ մտածելով, թե հանրությունը չի տարբերում իրականությունը կաբինետային հեքիաթներից։
Իսկ բանակում կորուստները շարունակվում են, և արդեն ակնհայտ է՝ այստեղ հասունացել է արմատական ու իրական փոփոխությունների պահանջը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 96

Մեկնաբանություններ